ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԱԹՍ–ների դեմ լավագույն պաշտպանությունը ռուսականը չէ». Խաչատրյան
ԱԺ–ում լրագրողները պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե համամի՞տ է ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանի կարծիքի հետ, թե այն զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից: Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ն ավելի շատ Ռուսաստանից է զինամթերք ձեռք բերում` պայմանագրային պարտականությունների շրջանակներում, սակայն զինատեսակներ կան, որոնք պետք է այլ երկրներից գնվեն:
«Զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմն է` մենք տեսել ենք 44-օրյա պատերազմ, տեսնում ենք ռազմական գործողություններ Ուկրաինայում, Սիրիայում, և մեր փորձագետները շատ ավելի լավ գիտեն` ինչ զենքեր են մեզ պետք։ Իհարկե, ռուսական զենքը մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասն է կազմում, բավականին լավ զինատեսակներ կան, որոնք իրենց արդարացրել և արդարացնում են բոլոր պատերազմներում, սակայն զինատեսակներ էլ կան, որ պետք է այլ երկրներից ձեռք բերվեն»,–ասաց Խաչատրյանը։
Խաչատչյանն ասաց, որ եթե Տիգրան Աբրահամյանը հետևի պատերազմական գործողություններին, կհասկանա, որ ԱԹՍ–ների դեմ լավագույն պաշտպանությունը ռուսականը չէ» և հավելեց, որ զենքի ձեռբերման գործընթացներն ակտիվ իրականացվում են` մի շարք երկրների հետ են այդ խոսակցություններն ու քննարկումները տարվում։ Խաչատրյանի խոսքով` այն, որ մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ այս պահին` քննարկման առարկա չէ։
Ինչ վերաբերում է օդը փակելուն, ապա Խաչատրյանը նշեց, որ հայկական արտադրողներն էլ ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի բավականին լավ մշակումներ, այսինքն` օդը փակելու պասիվ մեթոդներ։ Այս ուղղությամբ, ըստ Խաատրյանի, բավականին լուրջ աշխատանքներն են իրականացվում։
«Հայաստանի ապագան ռազմաարդյունաբերական երկիր լինելու մեջ եմ տեսնում։ Մենք այլ տարբերակ չունենք` պետք է կարողանանք լավագույն զենքերն արտադրել ու արտահանել։ Դրան հասնելու համար շատ բան է արվում, որի արդյունքները չեն ուզում ներկայացնել։ Ամենակարևորն ունենք հումքը` ինտելեկտը, մասնագիտական կարողությունները, ինչը զարգացնելու ենք»,–ասաց Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ կլիներ». Քոչարյան
Ազգային ժողովում մինչ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի սկսվելը լրագրողները Պաշտպան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բանակում պետք է լրջագույն փոփոխություններ տեղի ունենան». Սարգսյան
Ուշ արթնացող, զորքի հետ պատրաստություն չանցնող սպաները պետք է նոր ձևով մոտենան ծառայությանը: Այս մասին ՀՀ ազգային ժողովո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես եմ» ծրագիրը արդեն իսկ բնականոն ավարտվում էր, որովհետև մենք չունենք շահառուներ. Պապիկյան
ԱԺ-ում մեկնարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «1000 դրամ ծախսում են երեխեքը, շահում են 200-300 դրամ». Աղազարյանը խոսեց իր թոռների մասին
Թոռնիկներիս հետ գնում եմ զբոսանքի որևէ զբոսայգում: Այնտեղ կա այսպես կոչված շահումով խաղ հասկացողությունը: Այս մասին Ազգա...