Իշխանությունը լուրջ է վերաբերվում խաղաղության պայմանագրին. Սիմոնյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Հայաստանի իշխանությունները լուրջ են վերաբերվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և դրա վերաբերյալ իրենց պատկերացումներն են հայտնում բոլոր կողմերին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության այն մասին, որ խաղաղության պայմանագրից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել, եթե չլինեն միջազգային երաշխիքներ։
«Իշխանությունը լուրջ է վերաբերվում, և իր պատկերացումներն է հայտնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նաև՝ այն բոլոր կողմերին, որոնք միջնորդ են հանդիսանում այդ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Դրա համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել, որ պետք է լինեն կոնկրետ երաշխիքներ, որովհետև միայն թուղթ ստորագրելով չի։ Հուսանք, որ այդ պայմանագիրը լուրջ երաշխիքներ կունենա, որովհետև ուղղակի պայմանագիր ստորագրելը բավարար պայման չէ»,- ասել է Սիմոնյանը։
Իր խոսքով՝ այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվել և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
«Ինչպես տեսնում եք, ի հեճուկս ընդդիմության հայտարարություններին, երկու տարի անց Հայաստանը բավականին լավ բանակցում է, և կարելի է շատ երկար նշել միջազգային ասպարեզում մեր դիվանագիտության հաղթանակները։ Նման ներգրավվածություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կողմից նույնիսկ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ժամանակ։ Արդյո՞ք սա հաղթանակ չէ։ Իմ կարծիքով, դիվանագիտական առումով շատ մեծ հաղթանակ է»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...