Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանական զինուժի կողմից այդ արգելված զինամթերքի օգտագործման վերաբերյալ հանձնաժողովում լսումների ժամանակ նա նշել է, որ դրանք մատակարարվել են Ուկրաինայի կողմից։
Ժնևի կոնվենցիան արգելում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը, երբ այն կարող է քաղաքացիական զոհերի պատճառ դառնալ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառել:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ՄԻՊ Արմեն Թաթոյանը նշեց, որ զանգվածային ոչնչացման զենքը կիրառվել է բնակավայրերի տարածքներում։ Դրանց թվում են Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ համայնքները, որոնց անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ՝ մինչև անգամ 100 մետր հեռավորության վրա։
Սովորաբար, սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքերը պայթեցվում են գետնին մոտ, որպեսզի հնարավորինս նվազեցվի դրանց հետագա վտանգավոր ազդեցությունը։ Շուշիի տարածքում կիրառված արկերը բավական վերևում են պայթել՝ տարածելով թունավոր նյութը հնարավորինս լայն տրամագծով։
Նմանատիպ հոդվածներ
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում ենք ա...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի և Հ...
Պեսկովը` ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (Հ...