Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել նոր զիջումներ. Ֆրանսիայի Սենատի անդամ
2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Այժմ Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայում, ցանկանում է ավելիին հասնել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Անդրե Գիոլը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ:
«Մենք պետք է քվեարկենք այս բանաձևի օգտին, որպեսզի ստիպենք Ադրբեջանին՝ ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին: Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան Լաչինի միջանցքից: Մենք պետք է աջակցություն հայտնենք Ֆրանսիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԵՄ-ի միջոցով ազդեցություն գործելու Ադրբեջանի վրա: Մենք հայերի հանդեպ բարոյական պարտականություն ունենք»,- նշել է սենատորը:
Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը, որին հետևել է քվեարկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...