Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, բայց որպես կողմեր. Դավիթ Բաբայան
Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն դա չպետք է դիտարկվի ներադրբեջանական երկխոսություն: Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը` Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Բաքուն նման ձևով կարող է մոտենալ, որ ինչ որ մի խումբ աբորիգեններ, այսինքն մենք, 30 տարի մեզ վատ էինք պահում, դուրս ենք եկել մայր Ադրբեջանի դեմ, հիմա գալիս ենք մեղայականով, խնդրում ենք կներեք մեզ։ Սա անընդունելի տարբերակ է։ Եթե ուզում եք բանակցենք, պետք է բանակցենք որպես կողմեր։ Պետք է ընթանա միջազգային ձևաչափով, անպայման ներկա լինեն Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, այլ միջազգային կազմակերպություններ, եթե չեն խանգարի»,- նշել է Բաբայանը։
Ստեփանակերտը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան պայմանագրին, բայց դրանում ինչ որ անդրադարձ Արցախին պետք է կատարվի․
«Բայց մենք իրատես ենք, չենք ասում թող Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի։ Սա իդեալական է, բայց կարող է այդ գործընթացը խափանի։ Բայց միաժամանակ անթույլատրելի ենք համարում, որ ֆիքսվի, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Դրա համար ասում ենք բերեք հրաժարվենք ծայրահեղություններից և ընտրենք ոսկե միջինը՝ թողնենք հարցը ապագային, քանի որ հիմա կարգավորելն անհնար է։ Բայց փոխկապակցել մեկը մյուսի հետ և ասել, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որ Բաքուն իրեն խելոք պահի, այդպիսի բան չի լինի։ Հենց Արցախը տան, իրենք հավակնություններ ունեն Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Երևանի նկատմամբ»,-ասել է Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են. ինչ է հայտնի
Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մ...