Ադրբեջանից մեղադրում են Իրանին` Հայաստանին աջակցելու համար
Թուրքական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) աշխատակից Ջավիդ Վալիևի՝ «Ադրբեջանի տարածաշրջանային հարարբերությունները Ղարաբաղյան հաղթանակի տարեդարձին» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ուշադրություն հրավիրել տարածաշրջանային զարգացումների հարցում «Իրանի ագրեսիվ դիրքորոշման» վրա։ Այս մասին գրում է «Ermenihaber»-ը։
Հոդվածի հեղինակը դժգոհում է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրանական մամուլում հրապարակվում էին հակաադրբեջանական նյութեր, իսկ Իրանի տարածքով էլ իրականացվել է զենքի մատակարարում Հայաստանին։ Շեշտվում է, թե Իրանի նոր կառավարությունը շարունակում է հակաադրբեջանական քաղաքականություն վարել ու աջակցել Հայաստանին։
«Իրանը, որը Արևմուտքը տարածաշրջան բերող Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու փոխարեն նախընտրում է նրա հետ համագործակցությունը խորացնել, ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջան-Թուրքիա զույգի դեմ։ Բնականաբար դա էլ խիստ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Ադրբեջանական մամուլը վերջին 30 տարում առաջին անգամ առանց խուսափելու բացահայտ օրակարգ է բերել Հարավային Ադրբեջանի թեման՝ ուղերձ հղելով Իրանին»,-նշվել է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու չի գերեվարվել Ջերմուկ մտած թշնամին. ԳՇ պետը պատասխանել է
Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ՀՀ տարածք մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույ...
Հակառակորդը կրակոցներով փորձ է անում կանխել ինժեներական աշխատանքները. ԳՇ պետ
Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները։ ԱԺ–ում լրագրողների հետ զ...
Քաղաքաբնակ չաշխատող մայրը ամսական կվճարվի 31,600 դրամ. մանրամասներ
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբ...
ՊՆ նախկին նախարարը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է գնել, ում միջոցով է Սարգսյանը ՀՀ-ից գումար դուրս բերել. Բաբաջանյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սույն փաստաթուղ...