Քաղաքաբնակ չաշխատող մայրը ամսական կվճարվի 31,600 դրամ. մանրամասներ
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունից։
◉ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան 31,600 դրամ խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
◉ Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ հետո և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31,600 դրամ։
◉ Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, ևս կստանա 31,600 դրամ խնամքի նպաստ։ Սակայն եթե մայրը խնամքի արձակուրդից վերադառնա աշխատանքի, ապա ամսական կվճարվի 37,500 դրամ։
◉ Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կստանան 63,200 դրամ։
◉Վարձու աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող գյուղաբնակ ծնողներին ամսական կտրամադրվի 69,100 դրամ խնամքի նպաստ։
Նմանատիպ հոդվածներ
Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու և ՀՀ-ից գումար դուրս բերելու մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պա...
ՊՆ նախկին նախարարը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է գնել, ում միջոցով է Սարգսյանը ՀՀ-ից գումար դուրս բերել. Բաբաջանյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սույն փաստաթուղթը հաստատու...
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին` Առաջին ալիքի եթերում հայազգի փորձագետների հայտարարությունների համար
Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության ար...
Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում` փոքր հզորության միջուկային զենքի կիրառմամբ. ԶԼՄ
Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են իրենց տարածքում «կեղտոտ ռումբ» կամ փոքր հզորության միջուկային զինատեսակ կիրառ...