Հայաստանում կստեղծվի Ոստիկանության գվարդիա
Հայաստանում նախատեսվում է Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա ձևավորել Ոստիկանության գվարդիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո իրականացվելու է Ոստիկանության կառուցվածքի և գործառույթների արմատական փոփոխություններ և վերաիմաստավորում:
«Ոստիկանության գվարդիային նախատեսում ենք վերապահել հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանությանը ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների ուղեկցումը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը և այլն»,- ասաց Ֆիդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ C...
Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. Փաշինյանը՝ Պուտինին
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվ...
Սոչիում պատրաստվում են եռակողմ հանդիպմանը
Սոչիի «Ռուս» առողջարանի կենտրոնական ատրիումը պատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմ...
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնեն ԱՄՆ
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինա...