ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանից և Ղազախստանից Ռուսաստան կենցաղային տեխնիկայի մատակարարման աճով. Bloomberg
Եվրամիության երկրներում պաշտոնյաները ուշադրություն են հրավիրել Հայաստանից և Ղազախստանից Ռուսաստան կենցաղային տեխնիկայի մատակարարման աճի վրա։ Այս իրավիճակը նրանց մոտ որոշակի մտահոգություններ է առաջացնում, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ քաղաքական գործիչների մտահոգությունները կապված են Ռուսաստանի Դաշնության կողմից այդ ապրանքներից որոշների և դրանց բաղադրիչների ռազմական նպատակներով հնարավոր օգտագործման մտավախությունների հետ։
Եվրոստատի վերլուծության համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև օգոստոս Հայաստանն ավելի շատ լվացքի մեքենաներ է ներմուծել ԵՄ-ից, քան նախորդ երկու տարիներին։ Բացի այդ, օգոստոսին ԵՄ երկրներից Ղազախստան են արտահանվել 21,4 մլն դոլարի սառնարաններ, ինչը երեք անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ամսվա ցուցանիշը։
Հրատարակության լրագրողները նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ, ինչպես հետևում է Ղազախստանի կառավարության տվյալներից, երկիրն ավելացրել է սառնարանների, լվացքի մեքենաների և էլեկտրական կթիչների մատակարարումը Ռուսաստան։
Նմանատիպ հոդվածներ
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...
ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։&nbs...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. իրավիճակը` սահմանին. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են իր մուտքը երկիր, գրում է РБК-ն...