ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուափսեում կինը պատշգամբից կախված է պահել նորածին երեխային՝ փոքրիկին բռնելով միայն ոտքից և ձեռքից
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուափսե շրջանում կին նորածին երեխային կախված է պահել բարձրահարկ շենքի 7-րդ հարկի պատշգամբից՝ փոքրիկին բռնելով միայն ոտքից և ձեռքից: Այս մասին գրում է Рен ТВ-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շրջանի Ագոյ գյուղում: Սոցցանցերում հրապարակվել է ականատեսների տեսանյութը: Կադրերում երեւում է, թե ինչպես է փոքրիկ աղջիկը փորձում կնոջից խլել երեխային:
Կայքի տեղեկություններով՝ երեխաների տատիկն արդեն նրանց իր մոտ է տարել։ Նախնական տեղեկություններով՝ կինը եղել է ոչ սթափ վիճակում: Միևնույն ժամանակ չի նշվում, թե հատկապես ինչի հետևանքով է երեխաների մայրը այդ վիճակում: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, պարզվում է, թե կոնկրետ ինչ է ցանկացել անել կինը երեխայի հետ:
Այլ մանրամասներ հայտնի չեն:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբի հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 146 զոհ, 150 տուժած. Սեուլում մարդիկ շարունակում են զվարճանալ շտապօգնության մեքենաների կողքին
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի իշխանությունները ներկայացրել են հելոուինյան տոնակատարությունների ժամանակ զոհե...
Ինչ է գրել Ալեն Սիմոնյանը Զատուլինին ուղղված նամակում
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ռուս-հայկական «Լազարեւյան ակումբի» հինգերորդ նիստին։Պ...
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են իր մուտքը երկիր, գրում է РБК-ն...