Ինչ է գրել Ալեն Սիմոնյանը Զատուլինին ուղղված նամակում
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ռուս-հայկական «Լազարեւյան ակումբի» հինգերորդ նիստին։
Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում նա դա բացատրել է նրանով, որ մասնակցելու է Սամարղանդում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հերթական նիստին։
[90c0b0d53c11cacca27a2942e91d453b.jpeg]
Ավելի վաղ, Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության նամակում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
[be76c24097b5c7469fe5c596aa06e62c.jpg]
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները Կոնստանտին Զատուլինին «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել։ Ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ իշխանություններին վրդովեցրել է ղեկավարության, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին Զատուլինի հնչեցրած քննադատությունը։ Ինքը՝ Զատուլինը, Հայաստան մուտքի անսպասելի արգելքը վիրավորական է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են իր մուտքը երկիր, գրում է РБК-ն...
Հրապարակվել են վերջին պատերազմում զոհված զինծառայողների անունները. ոչ պաշտոնական
Լրագրող Հրանտ Սարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր մեր անմահացած տղերքի ու չորս հերոս քույրեր...
Ադրբեջանը կրակ է բացել արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Իրանցին ցանկացել է պայթեցնել երկրի դեսպանության շենքը, ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում. «Առավոտ»
Իրանի քաղաքացին ցանկացել է պայթեցնել ԻԻՀ դեսպանության շենքը: Այս մասին հայտնում է Aravot. am-ը՝ նշելով, որ ԱԱԾ-ում նախաք...