Սոբչակը կասկածյալ է դարձել շորթման գործով
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը կասկածյալ է դարձել «Ռոստեխ» պետական կորպորացիայից շորթման գործով, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանցի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակի մերձմոսկովյան առանձնատանը ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել։
Աղբյուրի համաձայն՝ իրավապահների գործողությունները տեղի են ունենում Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ շորթման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ինքը հեռուստաաստղը այդ գործով որևէ կարգավիճակ չունի։
Սուխանովը ձերբակալվել է երեկ, Սոբչակը նրա ձերբակալությունը գնահատել է որպես երկրում լրագրության հերթական ճնշում։
«Ինձ կպչելու առիթ չունեն, և դա վրդովեցնում է նրանց։ Անընդհատ ձերբակալում են իմ լրագրողներին, այժմ էլ Կիրիլի հետևից են ընկել և գործ են կարում նրա վրա», - արձագանքել է հեռուստաաստղը։
Քսենյա Սոբչակը ղեկավարում է «Осторожно, Media» հոլդինգը, որը ներառում է տելեգրամյան լրատվական ալիքների ցանց, փոդքասթ ստուդիա և յութուբյան ալիքներ։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրն է, վերջին շրջանում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքաբնակ չաշխատող մայրը ամսական կվճարվի 31,600 դրամ. մանրամասներ
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբ...
ՊՆ նախկին նախարարը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է գնել, ում միջոցով է Սարգսյանը ՀՀ-ից գումար դուրս բերել. Բաբաջանյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սույն փաստաթուղ...
Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու և ՀՀ-ից գումար դուրս բերելու մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ...
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին` Առաջին ալիքի եթերում հայազգի փորձագետների հայտարարությունների համար
Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի Դաշնութ...