Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին` Առաջին ալիքի եթերում հայազգի փորձագետների հայտարարությունների համար
Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին Առաջին ալիքի եթերում «Մեծ խաղ» հաղորդաշարի հեռարձակման կապակցությամբ։
«Հաղորդման եթերում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները իրականացրել են բացահայտ հակաադրբեջանական հարձակումներ, կասկածի տակ է դրվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ ցուցադրված աշխարհագրական քարտեզը խեղաթյուրված է եղել»,- այս մասին Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են տեղի ԶԼՄ-ներին:
Գրառման մեջ մասնավորապես ընդգծվում է, իբրև թե «թոք-շոուի հյուրերն իրենց ելույթներով հրահրում են հայ հասարակության ռևանշիստական ուժերին, վերակենդանացնում անցյալում մնացած հակամարտությունը և բացահայտորեն աջակցելով անջատողականությանը, թշնամություն են սերմանում երկու ժողովուրդների միջև»։ Դեսպանությունը նախարարության ուշադրությանն է ներկայացրել, որ պետական հեռուստաալիքի եթերում կանխակալ հայտարարությունների օգտագործումը և ակնհայտ քաղաքական սադրանքների ընդունումը հակասում է ոչ միայն ՌԴ նախագահի կողմից բազմիցս հնչեցրած Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը. և արտահայտվել է հաջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ նաև խաթարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։
Նշվել է, որ տարածաշրջանում առկա փխրուն խաղաղության պայմաններում լրատվամիջոցների ներկայացուցիչները հատուկ պատասխանատվություն են կրում սադրանքները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել լարվածության և սրել իրավիճակը։
Ընդգծվել է նաև, որ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը այս թոք-շոուի հաղորդավարն է և դրա անմիջական մասնակիցը: Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների նման պահվածքը հակասում է ադրբեջանա-ռուսական դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև էական վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»։
Ադրբեջանական կողմը ռուսական կողմին հորդորել է շտապ միջոցներ ձեռնարկել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները զսպելու և հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում` փոքր հզորության միջուկային զենքի կիրառմամբ. ԶԼՄ
Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են իրենց տարածքում «կեղտոտ ռումբ» կամ փոքր հզորության միջուկային զինատեսակ կիրառ...
ՊՆ նախկին նախարարը ԱՄՆ-ում 2 մլն դոլարով առանձնատուն է գնել, ում միջոցով է Սարգսյանը ՀՀ-ից գումար դուրս բերել. Բաբաջանյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սույն փաստաթուղթը հաստատու...
Վիգեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու և ՀՀ-ից գումար դուրս բերելու մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պա...
Ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմն առաջադրվել է Օսկարի
«Ավրորայի արևածագը» (Aurora’s Sunrise) վավերագրական անիմացիոն դրաման Հայաստանի կողմից առաջադրվել է Օսկարի «Լավագույն միջ...