«Ռուսաստանը Պուտինի օրոք այլևս հուսալի առևտրային գործընկեր չէ». Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Գերմանիան արդեն հաղթահարել է կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից եւ ձգտում է 20 տոկոսով կրճատել այդ ռեսուրսի սպառումը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է եվրոպական մակարդակով համաձայնության հասնել գազի սպառման 15 տոկոս կրճատման նպատակի շուրջ։ Դա ուժեղ ազդանշան է Եվրոպական համերաշխության, նաեւ մեր երկրի համար, որը մինչ օրս հատկապես կախված է եղել ռուսական գազից», - ասել է Շոլցը Բունդեսթագում ։
Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին էներգիա խնայելու համար։ Կանցլերը նաև հայտարարել է, որ Մոսկվան էներգիան օգտագործում է որպես զենք։
«Ռուսաստանը Պուտինի օրոք այլևս հուսալի առևտրային գործընկեր չէ», - ասել է Շոլցը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...