Ռուսաստանը կընդլայնի լոգիստիկ միջանցքները. Միշուստին
Ռուսաստանը գործընկերների հետ համատեղ մտադիր է ընդլայնել լոգիստիկ միջանցքները, առաջնահերթ երեք ուղղություններն արդեն որոշվել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովի ժամանակ։
«Հուսալի գործընկերների հետ համատեղ աշխատում ենք տրանսպորտային լոգիստիկ միջանցքների ընդլայնման վրա։ Կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման երեք առանցքային ուղղություն է որոշել` Ազով–սևծովյան, Արևելյան և Կասպից։ Դրանք հիմք են հանդիսանում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար», – ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Նա հավելել է, որ բիզնեսի և իշխանության տարածաշրջանային մարմինների հետ միասին այժմ փորձարկում են որոշումները, որոնք կօգնեն մի քանի անգամ արագացնել բեռների մշակումը։
Միշուստինի խոսքով` արևելյան ուղղությամբ արագ տեմպերով աճում են ոչ հումքային ապրանքների ուղարկումը Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Միևնույն ժամանակ Իրան, Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա մատակարարումներ իրականացնելու համար աշխատանքներ են տարվում «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին զարգացնելու ուղղությամբ, որտեղ Կասպից ծովի շրջանի գործընկերների հետ համատեղ մինչև 2030 թվականը նախատեսվում է բեռնաշրջանառությունը հասցնել տարեկան մինչև 15 մլն տոննայի։
Միշուստինը նշել է նաև, որ սահմանափակումներից առաջ արտերկիր ռուսական ապրանքների տեղափոխման բոլոր ծառայությունները իրականացնում էին միջազգային խոշոր 8 ընկերություններ, որոնք հեռացել են շուկայից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությու...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժա...
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմ...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք...