Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելուց հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։
Վերջինս քաղաքական եւ խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երեւան։
«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջեւ, եւ այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի։ Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,-հավելել է նա։
Նա գոհունակություն է հայտնել Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների առնչությամբ, որն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 43 տոկոսով։
Ամիր Աբդոլլահիանը Երեւանում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերով։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վաղը Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ ՌԴ փոխվարչապետ
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն...
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համ...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք համավ...
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից...