Հայաստանը զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից. Էդուարդ Աղաջանյան
Նորից հիշեցնում, նշում և արձանագրում եմ, որ ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում, ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Դրանով է պայմանավորված նոյեմբերի 9-ի պայմանագրում ռուս խաղաղապահների մասին կետը և նրանց ներկայությունը Արցախում։ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում։ Պետք է իրատեսական գնահատենք ռեսուրսները, որ կան սեղանին, խոսքը դիվանագիտական ռեսուրսների, միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է»,- նշել է Աղաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...