Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք ենթակառուցվածքները կամ նոր կառուցվողները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո կամ գործեն այն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են։ Այս մասին Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը:
«Մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում, և կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ՝ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական ինտերպրետացիային»,-ընդգծել է Միրզոյանը։
Իր խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող, էքստրատերիտորիալ կարգավիճակին հատուկ կամ բնորոշ, առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող։
Միրզոյանը նաև անդրադարձել է այս գործընթացում Թուրքիայի դերակատարմանը։ ԱԳ նախարարը նշել է, որ թուրքական կողմից երբեմն հնչում են այնպիսի արտահայտություններ, որ թույլ են տալիս մտածելու, թե էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում Թուրքիան ավելի շահարգրգիռ է, քան Ադրբեջանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում. Al-Monitor
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանա...