«Դա խոսում է Պուտինի հուսահատության մասին»․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկյան հաղորդումներից մեկի շրջանակում հարցազրույց է տվել և ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ անօրինական կերպով ՌԴ-ին բռնակցած ուկրաինական տարածքներում ռազմական դրության հայտարարումը «խոսում է նրա հուսահատության մասին», քանի որ ուկրաինական ուժերը շարունակում են առաջընթաց գրանցել ներխուժումը հետ մղելու հարցում։
«Ընդամենը վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա փորձել է մոբիլիզացնել ավելի շատ ուժեր: Նա անցել է ուկրաինական տարածքների կեղծ բռնակցման: Այժմ, ասելով, որ նա ռազմական դրություն է հայտարարում այդ տարածքներում խոսում է նրա հուսահատության մասին», - ասել է Պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի բռնակցված 4 մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին է հայտարարել։ Նա նաև բարձր «պատրաստվածության» տարբեր մակարդակներ է սահմանել Ռուսաստանի բոլոր շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է. Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությու...
Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը և Ադրբեջանում, և Հայաստանում․ Աբդոլլահիան
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժա...
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը
Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմ...
Փաշինյանի խոսքը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
Համաշխարհային տնտեսությունը ոչ լավագույն ժամանակներն է ապրում. առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապերը, որոնք...