Քաղաքականություն
«Ուզո՞ւմ եք, որ ԵՄ զորքերն ուղարկեմ առանց երկու կողմերի համաձայնությա՞ն»․ զարգացումները՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցով
Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին․ «Տեղեկություն կա այն մասին, որ Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էր տեղաբաշխել…
| Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին․ «Տեղեկություն կա այն մասին, որ Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էր տեղաբաշխել դիտորդներին՝ առաքելության ներկայացուցիչներին, ոչ թե Հայաստանում, այլ ՀՀ և Ադրբեջանի հենց սահմանին, այսինքն՝ հավանաբար, դիրքերի միջև ընկած հատվածում: Ադրբեջանը մերժել է այս առաջարկը: Նաև տեղեկություն կա, որ Ֆրանսիան և ԵՄ-ն ի սկզբանե առաջարկում էին, որ առաքելությունը լիներ ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական, սակայն ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում բառացիորեն հետևյալն էր ասել. «Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ, ի՞նչ է՝ ուզում եք, որ ես ԵՄ զորքերն ուղարկեմ՝ առանց երկու կողմերի համաձայնությա՞ն։ Հավանաբար, արդեն հաշված օրեր հետո կիմանանք, թե կոնկրետ ինչ լիազորություններ և իրավասություններ կունենա այս առաքելությունը, առայժմ հայտնի չէ, թե որ երկրների ներկայացուցիչները կլինեն ներգրավված, և նաև պետք է պարզվի, թե սահմանի ո՞ր հատվածներում նրանք պետք է աշխատեն, թեև պարզ է, որ նրանք շարժվելու են, այսինքն՝ շաբաթվա տարբեր օրերին, սահմանի տարբեր հատվածում են լինելու, և կապված նրանից, թե որտեղ է լարված իրավիճակը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ առաքելությունը բաղկացած է լինելու ընդամենը 40 հոգուց: Այսինքն՝ բավական համեստ կազմ է ունենալու, որը հազիվ թե բավարարի լիարժեք առաքելություն իրականացնելուն։ Բացի այդ, պետք է հիշեցնեմ, որ ընդամենը երկու ամսվա համար է նախատեսված այս առաքելությունը»- ասել է նա: |
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահ...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մո...