Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին

«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, ապա Բաքուն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ:

 

«Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին ընդունվեց եռակողմ հռչակագիր։ Ադրբեջանը հռչակագրի բոլոր կետերը կատարում է, այդ թվում՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Մասնավորապես՝ չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անարգել մուտք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչ օրս հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից»,- ասել էր Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ