ՀԱՊԿ-ում պետք է մի քիչ լուրջ մտածեն իրենց մասին Ադրբեջանի ձևակերպումների հարցում. Արմեն Գրիգորյան
Խաղաղության պայմանագիրը մի գործընթաց է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային մեխանիզմի ստեղծումը մեկ այլ գործընթաց է: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Եթե որեւիցե հավելյալ մոտեցումների փոփոխություն չլինի, այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի ուղարկած ընդլայնված առաջարկներին խաղաղության պայմանագրին, Գրիգորյանն ասել է, որ այդ առաջարկները ՀՀ արտգործնախարարը ստացել է Ժնեւում: Իր խոսքով՝ ադրբեջանական կողմի ընդլայնված առաջարկները նախկինում ներկայացված 5 սկզբունքների տրամաբանության մեջ են:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ առաջարկն ավելի հավասարակշռված է կողմերի համար, ԱԽ քարտուղարն ասաց, որ դեռ պետք է հասկանանք` արդյոք Բաքուն ընդունում է այդ առաջարկները, որ կարողանան առաջ շարժվել:
«Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է եւ ներկա լինելու իրենց նպատակը կայունություն եւ անվտանգություն ապահովելն է»,- ասել է Գրիգորյանը,- «Բոլոր այն երկրները, որոնք կփորձեն աջակցել այս գործընթացին, կփորձենք աշխատել իրենց հետ»:
Հարցին, թե ինչ նորություն կա ՀԱՊԿ-ից, Գրիգորյանն ասել է, որ ՀԱՊԿ-ից որեւէ նորություն չունեն:
«Որեւէ նորություն չունենք, որ ՀԱՊԿ-ը պատրաստում է իրական քայլեր Ադրբեջանին Հայաստանի սուվերեն տարածքից դուրս անելու համար: Կարծում եմ` ՀԱՊԿ-ում արդեն տեղյակ են, թե Ադրբեջանը ինչպիսի ձեւակերպումներ է տալիս եվրոապական մայրաքաղաքներում ՀԱՊԿ-ի մասին, ես կարծում եմ` դրա մասին ՀԱՊԿ-ում պետք է մի քիչ լուրջ մտածեն»,- ասել է նա` հավելելով, որ դեռ սպասում են ՀԱՊԿ-ի արձագանքին:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
ՌԴ ԱԴԾ-ի վարկածը պայթուցիկներով երկու բեռնատարների երթուղու մասին, որի հետևանքով խարխլվել է Ղրիմի կամուրջը, հաստատել են...
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող...
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կո...
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը խոսել է կառավարող ուժի հետ ունեցած խնդիրների և Կառավարությունից իր...