ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել «կանխարգելիչ հարվածներ» հասցնել ՌԴ-ին՝ միջուկային զենքի հնարավորությունից զրկելու համար. ՌԴ -ն արձագանքում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել «կանխարգելիչ հարվածներ» հասցնել՝ «բացառելու Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը»։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Ավստրալիայի Լոուի ինստիտուտի հետ տեսազանգի ժամանակ:
«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն՝ վերացնել Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը: Բայց ինչն է կարևորը, ես ևս մեկ անգամ դիմում եմ միջազգային հանրությանը, ինչպես՝ մինչև փետրվարի 24-ը, կանխարգելիչ հարվածներ հասցնել, որ նրանք (Ռուսաստանի իշխանությունները) իմանան, թե ինչ կլինի իրենց հետ, եթե դրանք օգտագործվեն։ Եվ ոչ թե հակառակը՝ սպասեք ռուսական միջուկային հարվածներին, հետո ասեք. «Օ՜, այդպես, լավ, դե ստացիր մեզանից», - ասել է Զելենսկին:
Վերջինիս այս հայտարարությանը արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ Պեսկովը նշել է, որ «Զելենսկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան համաշխարհային պատերազմ սկսելու կոչ՝ անկանխատեսելի հրեշավոր հետևանքներով»:
Ուկրաինայի նախագահի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ-ն.
«Արևմուտքը միջուկային պատերազմ է հրահրում, անհավասարակշիռ Զելենսկին վերածվել է հրեշի, նրա ձեռքերը կարող են ոչնչացնել մոլորակը», հայտարարել է ռուսական արտաքինքաղաքական գերատեսչությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից
Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից: Հիշեցնենք, որ Պրահայում մեկնարկել է քառակողմ...
ՈՒՂԻՂ. Ինչու չեն հրապարակում վերջին ագրեսիայի զոհերի անունները, ինչ իրավիճակ է սահմանին. Փաշինյանի ասուլիսը
Սահմանին լարված է, և եթե հաշվի առնենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, նոր սադրանքները բացառված չեն։ Հանրայինի եթեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը. Ֆրանսիայի կոչը
Ֆրանսիան կոչ է անում վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները։ Այս մասին համապատասխան հայտարարություն է տար...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...