ՈՒՂԻՂ. Ինչու չեն հրապարակում վերջին ագրեսիայի զոհերի անունները, ինչ իրավիճակ է սահմանին. Փաշինյանի ասուլիսը
Սահմանին լարված է, և եթե հաշվի առնենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, նոր սադրանքները բացառված չեն։ Հանրայինի եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե ինչու են հենց այս շրջանում Ադրբեջանի դիրքորոշումները ագրեսիվ դառնում՝ վարչապետը հիշեցրել է, որ հիմա միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա, այնպես, ինչպես 44-օրյայի պատերազմի օրերին էլ ուշադրության կենտրոնում կորոնավիրուսային համավարակն էր։
Այն հարցին, թե ինչու չեն հրապարակվել վերջին ագրեսիայի հետևանքով զոհերի անունները, Փաշինյանն ասել է, որ զոհերի անունների ցանկը չհարապարակելը չի նշանակում, որ այդ ամենը գաղտնի է պահվում, քանի որ ընտանիքները տեղեկացված են։ Վարչապետի պնդմամբ` կան մարմիններ, որ դեռևս նույնականացված չեն։
«Հաշվի առնելով նախկին փորձը, երբ սխալ անուններ էին հրապարակվում, և թյուրրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ անունները հրապարակվի ինստիտուցիոնալ մեխանիզմով»,– շեշտեց Փաշինյանը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Փաշինյանը նշել է, թե թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ` ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ Անվտանգության խորհուրդը, այլև Արցախի իշխանությունները։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմությունը ևս բանակցային գործընթացի մասին տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է, քանի որ ինքը միշտ պատրաստակամ է եղել տրամադրելու այդ տեղեկությունը։
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը։ Ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ժամանակին հրավեր է եղել նաև Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցելու այդ ֆորմատին, սակայն նրանք հրաժարվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը. Ֆրանսիայի կոչը
Ֆրանսիան կոչ է անում վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները։ Այս մասին համապատասխան հայտարարություն է տար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից
Հրապարակվել են կադրեր Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից: Հիշեցնենք, որ Պրահայում մեկնարկել է քառակողմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կոչով դիմել է Ալիևին. վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանը` ՄԱԿ-ում
Ապացույցներ կան գերեվարված զինվորների նկատմամբ խոշտանգումների, արտադատական մահապատիժների և դիակների պղծման մասին, այդ...