ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Պրահայից: «Պրահայում մասնակցեցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- կադրերին կից գրել է նա:
Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ:
Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը:
Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:
Հիշեցնենք, ոչ Պրահայում այս րոպեներինընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի հանդիպումից
Հրապարակավել են առաջին կադրերը` Պրահայից: Կադրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք Հայաստանը ճանաչեցին Ադրբեջանի մաս». պատգամավորները շտապեցին ուղղել Փաշինյանին
«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին` ՌԴ-ի առաջիկա պլանների մասին. ի՞նչ են անելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե առաջիկայում ինչ է նախապատրաստվում անել Ռ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...