«Վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում». Լուկաշենկո
Բելառուսում զորահավաք հայտարարելու կարիք չկա։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Վերջինս Պաշտպանության նախարարությունում ռազմական անվտանգության վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել և նշել.
«Սկսում են կառչել տարբեր տեսակի պատրվակներից. Ռուսաստանը զորահավաք է հայտարարել, ուրեմն Բելառուսում վաղը զորահավաք կհայտարարեն։ Մեկ անգամ էլ եմ ընդգծում. մենք զորահավաք հայտարարելու կարիք չունենք։ Բարեբախտաբար, Բելառուսի տարածքում պատերազմ չկա»,- ընդգծել է Լուկաշենկոն։
«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, էլի կընդգծեմ. վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում՝ «Լուկաշենկոն պատրաստվում է պատերազմի» տիտրերով։ Լրիվ ճիշտ է։ Որքան որ նախագահ եմ, այնքան պատրաստվում եմ պատերազմի։ Եվ ես չէ, որ հորինել եմ. «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Մենք չենք քննարկելու, թե ինչպես կարգավորել Ղարաբաղում ապրող հայերի կյանքը». Ալիև
Չնայած մեր ժողովրդի տառապանքներին՝ Բաքուն Երևանին խաղաղություն է առաջարկել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա Իլհա...
Բաքվում ԱՄՆ դեսպանության կոչը Ադբեջանի իշխանություններին
Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում նշվել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվոր...
«Այս պաշտոնյայի նկատմամբ լրջագույն ճնշում է գործադրվել». Սահակյանը՝ Կլաարի հայտարարության մասին
«Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սա...