Բաքվում ԱՄՆ դեսպանության կոչը Ադբեջանի իշխանություններին
Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում նշվել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով:
«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում: Հոկտեմբերի 3-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ զինծառայողների սպանության՝ սոցիալական ցանցերում շրջանառված տեսանյութը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում». Լուկաշենկո
Բելառուսում զորահավաք հայտարարելու կարիք չկա։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշ...
«Մենք չենք քննարկելու, թե ինչպես կարգավորել Ղարաբաղում ապրող հայերի կյանքը». Ալիև
Չնայած մեր ժողովրդի տառապանքներին՝ Բաքուն Երևանին խաղաղություն է առաջարկել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա Իլհա...
«Այս պաշտոնյայի նկատմամբ լրջագույն ճնշում է գործադրվել». Սահակյանը՝ Կլաարի հայտարարության մասին
«Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սա...