Քաղաքականություն

«Մենք չենք քննարկելու, թե ինչպես կարգավորել Ղարաբաղում ապրող հայերի կյանքը». Ալիև

Unknown 2,095 դիտում
«Մենք չենք քննարկելու, թե ինչպես կարգավորել Ղարաբաղում ապրող հայերի կյանքը». Ալիև

Չնայած մեր ժողովրդի տառապանքներին՝ Բաքուն Երևանին խաղաղություն է առաջարկել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա Իլհամ Ալիևը: Տեղեկատվությունը հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Ըստ նրա` միջազգային հանրությունը աչք էր փակում ադրբեջանական բնակչությանը պատուհասած հումանիտար աղետի վրա:

 

«Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, եւ մենք չենք քննարկելու որեւէ միջազգային կենտրոնի հետ, թե ինչպես կարգավորել նրանց կյանքը»,-ասել է Ադրբեջանի բռնապետը:

 

Վերջինս, խոսելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, նշել է, որ միակ բանը, որ արել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա այն է, որ ինչ-որ չափով օրինականացրել է Հայաստանի ագրեսիան։ Ալիևը նաև հավելել է, որ իրենք մոբիլիզացնում են բոլոր ուժերը, որպեսզի նախկին հարկադիր վերաբնակները հնարավորինս շուտ վերադառնան իրենց տները:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250