Թուրքիան չի կարողանում գազի պարտքը վճարել պատերազմող Ռուսաստանին
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդրաօղլուն քննադատել է երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, գրում է ermenihaber.am-ը։
«Թուրքիան, պատերազմի մեջ գտնվող երկրին՝ Ռուսաստանին, ասում է՝ «չեմ կարողանում մարել քո պարտքը»։ Այսինքն չի կարողանում վճարել գազի գումարը, որն արդեն վերցրել է ժողովրդից։ Եվ ու՞մ չի կարողանում վճարել։ Նրան, ով պատերազմի մեջ է։ Թուրքիան միշտ լուրջ պետություն է եղել և հարգանք է վայելել։ Հիմա, սակայն, ամեն ինչ ոչնչացրել են»,-Twitter-ում դժգոհել է ընդդիմադիր կուսակցապետը և հավելել, որ իրենք ըստ էության քայքայված համակարգ և քայքայված պալատական իշխանություն ունեն։
Քըլըչդարօղլուի այս գրառումը հաջորդել է տարածված այն տեղեկությանը, ըստ որի, Թուրքիայի պետական նավթագազային «BOTAŞ» ընկերության անանուն աշխատակիցը «Bloomberg»-ին հայտնել է, որ Թուրքիան էներգիայի բարձր գներով պայմանավորված տնտեսական վնասը նվազեցնելու աշխատանքների շրջանակում Ռուսաստանին խնդրել է բնական գազի համար վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024թ.։
Նմանատիպ հոդվածներ
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանն ու էրդողանը կհանդիպեն․ թուրքական պարբերականը հայտնում է, թե ինչ են քննարկելու
Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահ...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...