«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել». Le Figaro-ի փոխտնօրենը հայտնել է` ստուգում են կադրերը
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։
Ադրբեջանցի զինվորների կողմից չորս անզեն հայ գերիների մահապատիժը պատկերող սարսափելի տեսանյութ տարածվում է Telegram-ի ալիքներում։
Ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ մեղավորները պետք է պատժվեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել էր ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել էր երեք հայ զինծառայող։
Նմանատիպ հոդվածներ
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում...
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնա...
Աշխարհի արձագանքը` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ԶՈՒ կողմից...