Աշխարհի արձագանքը` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը և կից տեսանյութ տեղադրել։
«Եվս մեկ անգամ ադրբեջանական ռեժիմի բարբարոսության մասին։
Եվ սրա՞նք են այն մարդիկ, որոնց հետ ստորագրել եք համաձայնագրեր և համարում եք վստահելի գործընկերներ, տիկին ֆոն Դեր Լեյեն»,- գրել է Ինյարիտուն:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն ևս գրառում է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ․
«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»:
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։
Ավելի վաղ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Тwitter-ում անդրադարձել է սոցցանցերում տարածված հայ գերներին գնդակահարելու տեսանյութին։
«Հայտնվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ, ըստ երևույթին, մահապատժի են կենթարկում հայ ռազմագերիներին։ Եթե ապացուցվի, որ այդ տեսագրությունն իրական է, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»։
Հիշեցնենք` Аuroranews.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել էր, որ տեսանյութի իսկության մասով որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է:
Իսկ ՀՀ ՄԻՊ-ը հաստատեց, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...