Փելոսիի այցը շատ կարևոր էր, բայց այն պետք չէ հակառուսական համարել. Փաշինյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը շատ կարևոր էր, քանի որ նա երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, սակայն այս այցը հակառուսական չի եղել։ Հանրայինի եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ քայլը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ էր, և, այո՛, պետք չէ այն թերագնահատել։ Բայց ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին եք խոսում։ Անկեղծ ասած` կապ չեմ տեսնում, և տրամադրությունը չեմ տեսնում»,- նշեց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, և այս այցի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ էլ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարա...
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը առաջիկայում հանդիպելու են: Այս մասին Հանրայինի եթ...
Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվ...
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...