Մոսկվան արտատարածաշրջանային խաղացողների կողմից Հարավային Կովկաս ապակայունացնելու փորձեր է տեսնում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում տեսնում են Ուկրաինայի անկայունության իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատված տեղափոխելու արտատարածաշրջանային խաղացողների փորձերը, մասնավորապես` Հարավային Կովկաս, մի տարածաշրջան, որը նոր-նոր է ձգձգված ճգնաժամից իրավական հունով ձևակերպված դուրս գալու շանս ստացել: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով ՝ այդ գիծը խիստ ապակառուցողական է և վտանգավոր։
«Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ փորձում էին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների դափնիները: Մենք ժլատ չենք, պատրաստ ենք կիսվել»,-նկատել է Զախարովան:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նույն արտատարածաշրջանային խաղացողների կողմից 2020 թվականի աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում «անիվների արանքը փայտ մտցնելու» միտում է նկատվում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքն է: Միաժամանակ նա ընդգծել է պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը բոլոր երեք ուղղություններով` հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում:
«Իր կողմից մեր երկիրը շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե Բաքվի, թե Երևանի հետ շփումներում` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով»,-նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է հրադադարի կայուն ռեժիմի ապահովման և բոլոր ուժերի` նախկին դիրքեր հետքաշման անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում...
Փաշինյանը գրառում է արել
ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայ...
«Հայաստանին հանդիպման վայր ու ժամ ենք առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով...