Հասարակություն Կարևոր

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. նախնական արդյունքները

Gohar Vardanyan 1,507 դիտում
ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. նախնական արդյունքները

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 8 համայնքի 314 ընտրատեղամասերը։ 

 

Շիրակի մարզի Անի  խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանի ղեկավարած դաշինքը հաղթել է։

 

Ալավերդիում նախնական տվյալներով հաղթում է «Ապրելու երկիր» կուսակցությունը:

 

Բերդ խոշորացված համայնքում հաղթում է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է` ազատազրկված է: Այս մասին հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

 

Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում։

Ըստ նախնական տվյալների «Միասնական Համայնք» դաշինքը հավաքել է 5025 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1925 ձայն:

ՔՊ թեկնածուն Արման Վարդանյանն է, իսկ հաղթող դաշինքի թեկնածուն՝ Էդգար Արշակյանը

 

Սիսիանի Իշխանասար համայնքում առավել շատ ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իշխանասար համայնքի նախնական տվյալներն են`

ՔՊ- 35 ձայն

«Աշխատանք և արդարություն» դաշինք – 31 ձայն

«Ապրելու Երկիր» կուսակցություն- 17 ձայն

 

Թալին խոշորացված համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը:

 

Ալագյազ խոշորացված համայնքում հաղթեց անկուսակցական Ջասմ Մախմուդովը: 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է քվեարկոթւյան իրավունք ունեցողների 50,4 %-ը կամ 119 հազար 469 մարդ։ 

 

Ամենաակտիվը եղել է Սյունիքի մարզի Քաջարան համայնքը։ Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 77 %-ը կամ 4743 մարդ։ 

 

Դրան հաջորդում է Ակունք համայնքը՝ 70,1 % մասնակցությամբ։ 

 

Ամենապասիվը եղել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը։ Այստեղ 8003 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2177-ը կամ քվեարկության իրավունք ունեցողների 27,2 %-ը։
 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250