Ինչ է առաջարկել Էրդողանը` «Միր» համակարգի սպասարկման դադարեցման հետ կապված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության անդամներին հանձնարարել է Մոսկվայի հետ միասին մշակել ռուսական «Միր» վճարային համակարգի այլընտրանքային տարբերակ, հաղորդում է A Haber հեռուստաալիքի թղթակիցը։
«Ռուսական կողմի հետ բանակցությունները վարել են համապատասխան գերատեսչությունները` նախարարների մակարդակում: Մոտակա ժամերին էլ Էրդողանը քննարկումներ կանցկացնի այդ թեմայով», - գրում են լրատվամիջոցները։
Թե ինչ այլընտրանքներ են դիտարկում Մոսկվան և Անկարան, չի նշվում։
Անցած երկուշաբթի թուրքական որոշ բանկեր РИА новости-ին հայտնել են, որ դադարեցնում են Мир քարտերի սպասարկումը՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Էրդողանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը որոշում կկայացնի երկրում ռուսական բանկային քարտերի հետագա օգտագործման վերաբերյալ։
Ռուսական վճարային համակարգն էլ իր հերթին պարզաբանել էր, որ արտերկրում МИР քարտերի ընդունումը կախված է, մասնավորապես, հենց բանկերի դիրքորոշումից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչ...
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։ Այս մ...
«Հայաստանին հանդիպման վայր ու ժամ ենք առաջարկել». Բայրամով
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտ...
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները
Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հանդիպումը: Այդ մասին հայտնո...