Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիներից մեկը մահացել է
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին է տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց մեծ մասը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Տարբեր ԲԿ-ներում բուժում ստացողների առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: