ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան, տեղեկացնում են Կազմակերպության քարտուղարությունից։
«ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և առաջարկներ նախապատրաստելու համատեղ լրացուցիչ միջոցառումների համար»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Առաքելությանը վերապահված են ներկա իրավիճակը գնահատելու, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց ներկայացնելու, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման համար առաջարկներ մշակելու խնդիրները։ Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրություն և մոնիտորինգ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ»,- հայտնել է Զայնետդիոնվը։
Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք Կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են, հստակեցրել է Զայնետդինովը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահա...
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության հ...
Հայաստանը ՌԴ-ի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ...