Հայաստանը ՌԴ-ի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության տոնի առթիվ: Այս տարի նշվում է միանգամից երկու նշանակալից տարեդարձ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության հիմնարար պայմանագրի ստորագրման քսանհինգամյակը», - ասել է Պուտինը:
Մոսկվան և Երևանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսություն, հավելել է ՌԴ նախագահը։ Պուտինը հիշեցրել է, որ միայն 2022 թվականին ինքը երեք անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ վերջերս Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության հ...
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահա...
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսել` առանց ժամանակ կորցնելու. Բայրամով
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախար...