«Թե որ երկրի կամ ում շահերն են սպասարկում, կդատեք ինքներդ». Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օտարածին տարրերը սկսել են տեղեկատվական դիվերսիա։ Նրանք այլ երկրի շահերը սպասարկող գործակալներ են, որոնք ձևավորել են հակաիշխանական ալիք ու պահանջում են վարչապետի հրաժարականը։
«Ստացվում է, որ հանրությանը փողոց դուրս գալու կոչեր անողները պայքարում էին վարչապետի հայտարարությունների դեմ։ Փորձում են խոչընդոտել իշխանության՝ ՀՀ սուվերեն տարածքը պահպանելու, միջանցք չտալու և 29,800 կմ քառակուսի տարածքով Հայաստանում տևական խաղաղություն և անվտանգություն հաստատելու որոշմանը»,– գրել է Չախոյանը։
Նա պնդում է, որ տեղեկատվական դիվերսիան իրագործողները սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին, միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա։
«Թե որ երկրի կամ ում շահերն են սպասարկում ընդդիմադիրի կեցվածքով ներկայացող Հայաստանում և դրանից դուրս գործող գործակալական ցանցի անդամները, կդատեք ինքներդ»,–ֆեյսբության իր էջում գրել է Չախոյանը։
Վերջինս ևս մեկ անգամ հիշեցրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի տարածքով միջանցք չի տրվելու, ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զ...
Անդրանիկ Քոչարյանը` Նախիջևանի ուղղությամբ թշնամու` նոր սադրանքի պատրաստվելու վերաբերյալ լուրերի մասին
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանք...