Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները։
Ալիևի խոսքով՝ միջանցքը շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։
Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ Բաքուն Հայաստանին տրամադրել է 5 հիմնարար սկզբունք, և ընդգծել խաղաղ համաձայնագրի նախագծի վրա աշխատանքն առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների սկսելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվել և չի քննարկվելու:
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
Անդրանիկ Քոչարյանը` Նախիջևանի ուղղությամբ թշնամու` նոր սադրանքի պատրաստվելու վերաբերյալ լուրերի մասին
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանք...
«Վաղը ես մեկնում եմ Հայաստան». Նենսի Փելոսի
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է իր` Հայաստան գալու մասին լուրը: Այս մասին գրում է...