Նախևառաջ Ռուսաստանի ազդեցությամբ այս հակամարտությունը հաջողվեց տեղայնացնել. Պուտինը՝ ադրբեջանական վերջին հարձակման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ կայացած զրույցում:
«Սահմանային վերջին միջադեպը Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, դա բոլորովին այլ տարածաշրջանում է` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ:
«Մենք ցավում ենք դրա և, իհարկե, այնտեղի զոհերի համար: Այդ թվում և նախևառաջ Ռուսաստանի ազդեցությամբ այս հակամարտությունը հաջողվեց տեղայնացնել, հուսով եմ ՝ այսուհետ էլ այդպես էլ կլինի»,-ասել է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...
Նենսի Փելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին. Poltico
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ ի նշան Ադրբեջանի հետ մահաց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Լո...