Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով ադրբեջանական հարձակմանը հաջորդած իրավիճակը։
«Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»,– ասաց Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։ Աժ նախագահը հիշեցրեց, որ հայկական կողմը այս պահի դրությամբ պաշտոնապես 135 զոհ ունի` միաժամանակ չբացառելով, որ թիվը կավելանա` զոհերի ու անհայտ կորածների նույնականացումից հետո։
Ինչ վերաբերում է հակառակորդի զոհերին, Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ եթե պաշտոնապես հայտարարվել է 77, ապա իրականում թիվը 3-4 անգամ ավելի մեծ է։
Ինչ վերաբերում է ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելը կարող է դիտարկվել որպես ագրեսիա։
«Որովհետև մեր հարևան երկիրը մշտապես և հարձակումից առաջ արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, ինչ–որ պրովոկացիա ենք արել և այլն»,– ասաց Սիմոնյանը։
Մոբիլիզացիայի հարցում, ըստ նրա, կա 2020թ–ի ցավալի փորձը, երբ, նրա գնահատմամբ, շատ ավելի լավ են կռվել ու իրենց դրսևորել ժամկետային զինծառայողները, իսկ մոբռեսուրսները շատ ավելի թույլ վիճակում են եղել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Լո...
Ինչ է առաջարկվել ՀԱՊԿ նիստում. մանրամասներ
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատա...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...
Նենսի Փելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին. Poltico
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ ի նշան Ադրբեջանի հետ մահաց...