«Ադրբեջանը փորձում է հասնել Սյունիքի միջանցքի բացմանը». Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ և ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել Սյունիքի միջանցքի բացմանը։
«ՀՀ իշխանություններն իմանալով իրավիճակը, հատկապես բանակցային գործընթացում պայմանավորվածությունները, պարտավոր էին Զինված ուժերը և հասարակությանը նախապատրաստել», - նշեց Օհանյանը։
Պատգամավորի խոսքով` այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, գնահատել նաև մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, ճշտել զոհվածների, գերիների, անհետ կորածների, վիրավորների թիվը, պատշաճ ներկայացնել հանրությանը։
«Հաջորդ քայլն այն պետք է լինի, որ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այսպիսի հաջորդ սադրանքներին Հայաստանը կարողանա պատրաստ լինել», - ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետև դիմել որպես վարչապետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է ականջակալ դնել, այնուհետ...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զ...
Անդրանիկ Քոչարյանը` Նախիջևանի ուղղությամբ թշնամու` նոր սադրանքի պատրաստվելու վերաբերյալ լուրերի մասին
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանք...