Իրավիճակը քաոսային չէ, դուք ուրիշ ակնոցներով եք նայում իրավիճակին․ իշխանական պատգամավոր
Ես խորհուրդ կտամ ընդդիմությանը ներկայացնել վարչապետի թեկնածու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իմպիչմենթի գործընթացին, որը պատրաստվում են նախաձեռնել ընդդիմադիր պատգամավորները։
«Եթե ընդդիմությունը ունի թեկնածու, թող առաջադրի, պատրաստ ենք քննարկել իրենց թեկնածուի հարցը, ես իրենց կհամոզեմ, որ իրենք թեկածու չունեն։ Ես տեսնում եմ, որ իրենք թեկնածու չունեն, եթե ունենան, կներկայացնեն։ Իրենք ստում են, երբ ասում են չենք ձգտում իշխանության, չկա որևէ փաստաթուղթ, որտեղ ընդդիմությոնը ներկայացրած լինի թեկնածուի անուն, չկա իմպիչմենթի նախաձեռնություն, ի՞նչը քննարկենք իրենց հետ»,- ասաց Խաչատրյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ երկում քաոսային իրավիճակ է և նման իրավիճակում հանրությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, Խաչատրյանը ասաց․ «Իրավիճակը քաոսային չէ, դուք ուրիշ ակնոցներով եք նայում իրավիճակին, ես ուրիշ, դուք որտե՞ղ եք քաոս տեսնում, չկա նման բան»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...