Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ղազախստանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բազմաթիվ հակամարտությունների՝ պոնտիֆիկոսն ասել է. «Այժմ լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»:
Հռոմի պապը նաև համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է և պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման և խաղաղության ճանապարհ։
«Երկխոսության հնարավորությունը պետք է տրվի բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել, այլապես կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը», - ասել է հովվապետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքելու անհրաժեշտություն չկա․ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զին...
Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը․ հաստատված 2 զոհ ունենք․ Քյարամյան
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում։ Քննությունը այդ առումով շարունակվում է:...