Ջերմուկի ղեկավարը՝ քաղաքում կատարվողի մասին
Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է քաղաքապետ Վահագն Արսենյանը՝ նշելով, որ հակառակորդը քաղաքի վրա կրակել է երեկ՝ մինչեւ առավոտյան 9–ը։
«Ճանապարհի կողքն են կրակում, բայց ոչ ճանապարհի համար։ Սուտ է տեղեկությունը, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա են կրակում, նման բան չկա։ Հարակից անտառներում բռնկված հրդեհն էլ մարվել է, ծխացող օջախ կա»,– ասել է քաղաքապետը։
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ժամը 10։30–ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ կիրառել են ականանետեր, հրետակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ չնայած նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով, էական միջադեպեր չեն արձանագրվել, սեպտեմբերի 14–ին ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...