Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Բելգրադում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ալեքսանյանի առաջին մրցակիցը` Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Մբոյը, հրաժարվեց գոտեմարտել: 1/8-ում Ալեքսանյանը կհանդիպի Իգոր Ֆերնանդո Ալվիս դե Կիերոս (Բրազիլիա) - Մետեհան Բասար (Թուրքիա) զույգի հաղթողի հետ։
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:
Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկելու է 1/16-ից: Նրա մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Փավրիզ Նասիբովն է:
Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունումՕլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշայ...
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշա...
Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվ...
Պատանի հայ ֆուտբոլիստը ներառվել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր խաղացողների թվում. The Guardian
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը ներկայացրել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը։ 60...