Պատանի հայ ֆուտբոլիստը ներառվել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր խաղացողների թվում. The Guardian
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը ներկայացրել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը։ 60 ֆուտբոլիստներից կազմված ցանկում տեղ է գտել նաև «Ուրարտուի» երկրորդ թիմի կիսապաշտպան Գառնիկ Մինասյանը։ Նա 2 մրցաշրջանի ընթացքում 24 գոլի ու 31 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Մինասյանը կատարյալ, էլեգանտ կիսապաշտպան է, որը կարող է կառավարել խաղն իր տեխնիկայի ու խաղը կարդալու ունակության շնորհիվ։ Դաշտը տեսնելու հիանալի կարողությունը, ճիշտ դիրք ընտրելը, երկար փոխանցումներն ու գրոհները եզրափակելը լավագույն որակներից են, որոնք դուք կնկատեք նրա խաղին հետևելիս։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայում ու Բելգիայում։ Այնպես որ, կիսապաշտպանի տեղափոխությունն արտասահման միայն ժամանակի հարց է»,- գրել է The Guardian-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը
ՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաք...
Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունումՕլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշայ...
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշա...
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Բելգրադում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշա...