ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունի հետևանքով ծանր վիրավորված Բերդյանսկի պարետը չի՞ մահացել. ինչ է հայտնի
Բերդյանսկի՝ մահափորձի ժամանակ վիրավորված պարետի մահվան մասին տեղեկությունը չի հաստատվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական միավորման նախագահ Վլադիմիր Ռոգովը, գրում է Кп-ն։
«Փառք Աստծո, Բերդյանսկի պարետ Արտեմ Բարդինի մահվան մասին տվյալները հաստատված չեն։ Չնայած նրան, որ նա շատ ծանր վիրավորվել է, ոտքերի պայթուցիկ անդամահատում է ստացել և մեծ արյուն է կորցրել, նա ողջ է։ Բժիշկները շարունակում են պայքարել իր կյանքի համար»,- գրել է Վլադիմիր Ռոգովն իր Telegram-ալիքում:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Բերդյանսկի պարետը մահացել է մահափորձից հետո ստացած վերքերից։
Հիշեցնենք, որ Բերդյանսկի պարետ Արտեմ Բարդինի մեքենան պայթեցվել է քաղաքի կենտրոնում՝ ռազմաքաղաքացիական վարչակազմի շենքի մոտ, հայտնում է քաղաքապետարանի Telegram ալիքը։ Բարդինը ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ռուսական РИА Новости պետական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, պարզաբանել է, որ քաղաքային հրամանատարի մեքենան պայթեցրել են, որից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել, և առնվազն մեկ մարդ հայտնվել է հիվանդանոցում։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգ՝ սահմանամերձ Տեղ գյուղից. համայնքապետը բնակիչներից մեծ գումարներ է հավաքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայն...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Այս մասին նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարար...
Առաջին հերթին պետք է կանխել իրավիճակը, երբ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի մասին
Forbes-ի ցուցակի անդամ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ (Արցախ...
Աբովյանի դիահերձարանում զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքը մերժվել է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օ...