ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Այս մասին նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդը բրիտանացի առաջին միապետն է, որը տոնել է գահակալման պլատինե հոբելյանը: Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ 1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։
Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին ծնվել է նրանց դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին լույս աշխարհ է եկել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին ծնվել է երրորդը՝ արքայազն Էդուարդը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Բուքինգեմյան պալատում և Բալմորալ ամրոցում
Թագուհու բարեկամները, չնայած հորդառատ անձրևին, ԶԼՄ- ների ներկայացուցիչների հետ միասին Բալմորալ ամրոցի մոտ են։ Միապետի մտ...
Ահազանգ՝ սահմանամերձ Տեղ գյուղից. համայնքապետը բնակիչներից մեծ գումարներ է հավաքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայն...
Ինչու է կարճվել Մասիսի քաղաքապետի եղբոր դեմ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով քրեական գործը. Tert
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջերս «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավաս...
Իրավիճակը` Ջերմուկում. սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը. Sputnik
Սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը Ջերմուկ. տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Քաղաք կարողանում են մտնել մի...